«Տաշիր» խումբը Պոլիտեխնիկում Գերազանցության կենտրոն է բացել - Mediamax.am

4254 դիտում

«Տաշիր» խումբը Պոլիտեխնիկում Գերազանցության կենտրոն է բացել


Լուսանկարը` ՀՀ նածագահի մամաուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նածագահի մամաուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նածագահի մամաուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել Գերազանցության կենտրոնի բացումը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Կենտրոնը ստեղծվել է ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության եւ ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով: Գերազանցության կենտրոնը Երեւանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եւ ֆրանսիական կազմակերպության միջեւ Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, որը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի՝ 2017թ. մարտին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում:

 

Կենտրոնի բացմանը ներկա՝ «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ»-ի նախագահ Յոհան Վանդերպլայետսը, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը հավաստիացրել են, որ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել եւ ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին:

 

Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաեւ էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին