Կգործի Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին - Mediamax.am

28764 դիտում

Կգործի Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւան - «Զվարթնոց» օդանավակայան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից:

ՀՀ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

 

Ուղեւորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին կից  գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով եւ

միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով եւ օդափոխիչներով։

 

Փոխադրավարձը մեկ ուղեւորի համար 300 դրամ է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին