Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
ԱԻՆ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ընդլայնման եւ խորացման հնարավորությունները:
Նախատեսվում է երկու երկրների տարածքում տեղի ունեցած բնական եւ տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման բնագավառում երկկողմանի համագործակցության ապահովում: Այն ներառում է գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության եւ մեթոդների մշակում, փորձագետների աշխատանքների արդյունքների փոխանակում եւ փորձագետների փոխայցելություններ:
Դավիթ Տոնոյանն ընդգծել է երկու երկրների միջեւ համագործակցության լայն հնարավորությունները քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ շեշտելով, որ Իտալիայի մեծ փորձն առաջին բժշկական օգնության եւ հոգեբանական օգնության կազմակերպման հարցում կարող է բավական օգտակար լինել Հայաստանում քաղպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Իտալական Կարմիր Խաչի հետ հնարավոր համագործակցության շուրջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: