ՀԲ-ն կաջակցի Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը - Mediamax.am

2368 դիտում

ՀԲ-ն կաջակցի Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ եւ առաջադրանքի թիմի ղեկավար Տաֆաձվա Դյուբի գլխավորությամբ:

Հանդիպման քննարկվել է ամագործակցության շրջանակը «Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» (ԱՌԿԱԾ) եւ «Առավել անվտանգ դպրոցներ» ծրագրերի իրականացման գործընթացում:

 

Ծրագրով նախատեսվում է աղետների ռիսկի նվազեցման եւ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացման նպատակով աջակցել Հայաստանում սեյսմիկ ռիսկի քարտեզի կազմման եւ սեյսմիկ վտանգների գնահատման միջոցով, խորհրդատվություն եւ ինժեներների վերապատրաստում հայաստանում առկա դպրոցների սեյսմիկ ամրացման եւ նոր դպրոցների շենքերի արդի չափանիշներով նախագծման հարցում:

 

Ծրագրով նախատեսվում է նաեւ արդիականացնել ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության» ծառայությունը, զարգացնել վերջինիս կարողությունները ծառայությունների մատուցման եւ վաղ ազդարարման ոլորտում:

 

Քննարկվել են նաեւ բնական եւ մարդածին աղետներից բնակչության պաշտպանվածության, պատրաստվածության եւ դիմակայունության խնդիրները, ինչպես նաեւ պետության՝ աղետին դիմակայելու եւ աղետից հետո արագ վերականգնվելու հնարավորություններն ու մեխանիզմները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին