Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ազգային տոնը - Mediamax.am

5174 դիտում

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ազգային տոնը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ բազմոլորտ համագործակցության զարգացումը:

Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ ՀՀ նախագահի հղած ուղերձում:

 

«Այս տարի նշվող հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը լավ առիթ է վերարժեւորելու մեր համատեղ անցած ճանապարհը եւ վերահաստատելու երկուստեք հանձնառությունը՝ խորացնելու եւ ընդլայնելու մեր միջպետական հարաբերություններն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։

 

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդության տասնամյակների հարուստ փորձը բրիտանացի ժողովրդին հավելյալ վստահություն եւ ուժ է հաղորդում` Միացյալ Թագավորության հետագա բարօրությանը նպաստելու եւ արդի մարտահրավերներին դիմակայելու գործում»,- ասված է Եղիսաբեթ Երկրորդին ուղղված ուղերձում:

 

Սերժ Սարգսյանը տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաեւ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին եւ դեսպանատան անձնակազմին:

 

Դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին