Մեկնարկել է Երեւան-Դամասկոս ուղիղ չվերթը - Mediamax.am

8079 դիտում

Մեկնարկել է Երեւան-Դամասկոս ուղիղ չվերթը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Հադիա Աբբասի հետ:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հադիա Աբբասը նշել է, որ բարձր է գնահատում երկու պետությունների միջեւ քառորդ դար առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները:

 

Արշակ Փոլադյանը նշել է, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն եւ կարող են բնութագրվել որպես եղբայրական: Դեսպանն ասել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Հայոց ցեղասպանության տարիներին եւ հետագայում բռնագաղթած հայերի նկատմամբ սիրիացի ժողովրդի ցուցաբերած հոգատարությունը:

 

Արշակ Փոլադյանը ընդգծել է նաեւ 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին եւ 1990-ականներին տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով Սիրիայի կողմից տրամադրված օժանդակությունը: Նա նշել է, որ այսօր Հայաստանը փորձում է իր ուժերի ներածին չափով օգնության ձեռք մեկնել սիրիացի ժողովրդին:

 

Հայաստանի դեսպանը տեղեկացրել է, որ մեկնարկել է սիրիական «Աջնիհաթ աշ-Շամ» ավիաընկերության Երեւան-Դամասկոս կանոնավոր ուղիղ չվերթը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին