ԱԻՆ-ը վարժանք կիրականացնի Երեւանի մետրոպոլիտենում - Mediamax.am

3828 դիտում

ԱԻՆ-ը վարժանք կիրականացնի Երեւանի մետրոպոլիտենում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 22:00-ին, Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կկայանա «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենում» թեմայով վարժանքի փորձը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ բուն ուսումնավարժության անցկացումը նախատեսվում է հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ին:

 

ԱԻՆ-ը քաղաքացիներին հորդորում է խուճապի չմատնվել, քանի որ ուսումնավարժության ընթացքում մետրոպոլիտենի շուրջ լինելու է փրկարարական ուժերի որոշակի կուտակում:

 

«Վարժանքի ուսումնական նպատակներն են կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն»-ի կազմավորումների եւ արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում, ինչպես նաեւ կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին