Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը կփոխառի ԵՄ փորձը - Mediamax.am

4504 դիտում

Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանը կփոխառի ԵՄ փորձը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության եւ մարդասիրական օգնության (ECHO) հարցերով գլխավոր վարչության կենտրոնակայանի Կովկասի եւ Արեւմտյան Բալկանների գծով պատասխանատու Ջակոբո Լոմբարդիի գլխավորած պատվիրակությանն ու Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցչին:

ԱԻՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կառույցների միջեւ համագործակցության շարունակականության ապահովումն ու ընդլայնումը: Մասնավորապես, ակնկալվում է սերտ համագործակցություն աղետների ռիսկի նվազեցման եւ երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում:

 

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ առաջին անգամ ՀՀ կառավարության ծրագրում շեշտադրված է աղետների ռիսկի նվազեցման գործընթացը, որը նաեւ առանձին կետով ներառված է համայնքների բյուջեում:

 

Աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը նախատեսում է հանրային իրազեկման արշավների կազմակերպում հանրության տեղեկացվածության մակարդակի եւ պատրաստվածության բարձրացման նպատակով: Ուսուցողական տեղեկատվություն պարունակող տվյալների թվայնացում եւ հարմարեցում մանկապարտեզի եւ դպրոցական տարիքի երեխաների օգտագործման համար: Նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել նաեւ դպրոցների ուսուցչական կազմի, ԲՈՒՀ-երի դասախոսական կազմի հետ:

 

Նախատեսվում է նաեւ Հայաստանում ներդնել Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի եւ գնահատման ծրագրի ներդրումը, ինչը նպաստելու է աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության եւ կայուն զարգացման գործընթացների իրականացմանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին