Այսպես խոսեց Մխիթարյանը - Mediamax.am

13492 դիտում

Այսպես խոսեց Մխիթարյանը


Լուսանկարը` Twitter


Հունիսի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում պատասխանել է երկրպագուների հարցերին: Առանձնացրել ենք նրա պատասխաններից հինգը:

 

1.    Միշտ փորձում եմ հանգիստ մնալ` ինձ բարկացնելը շատ դժվար է:

 

2.    Շատ ուրախ եմ ոգեշնչման աղբյուր լինել հայ երեխաների համար: Հուսով եմ, որ իմ ձեռքբերումները կարող են օրինակ ծառայել, որպեսզի ամեն երեխա հավատա իր երազանքին:

 

3.    Երազանքները կատարվում են, երբ տքնաջան աշխատում ես, դրական ես տրամադրված ու հավատում ես ուժերիդ: Ամեն ինչի հնարավոր է հասնել, երբ վստահ ես գործում:

 

4.    Հայրս ինձ համար միշտ ոգեշնչման աղբյուր է եղել` թե կյանքում, թե կարիերայում:

 

5.    Մտածում եմ ապագայում Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու եւ իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը երեխաներին փոխանցելու մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին