«Լիդիան Արմենիա»-ն շարունակում է Գորայքի ծրագրերը - Mediamax.am

5916 դիտում

«Լիդիան Արմենիա»-ն շարունակում է Գորայքի ծրագրերը


Գորայքի համայնքապետարանի շենքի բացումը
Գորայքի համայնքապետարանի շենքի բացումը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քիմիկ- լաբորանտ Արտյուշ Աղաջանյանը
Քիմիկ- լաբորանտ Արտյուշ Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորայքի լաբորատորիան
Գորայքի լաբորատորիան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորայք համայնքում
Գորայք համայնքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորայքի համայնքապետարանի շենքի բացումը
Գորայքի համայնքապետարանի շենքի բացումը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բնապահպանական ու շրջակա միջավայրի պահպանման խնդիրները:

 

Դեռ 2010-ին Գորայք համայնքում բացված Ամուլսարի ծրագրի երկրաբանական փորձանմուշների նախապատրաստման եւ մշակման լաբորատորիային կից այսօր արդեն գործում է թթվագոյացման պոտենցիալ ունեցող ապարների ստուգման լաբորատորիան: Հանքի շինարարության մեկնարկին զուգահեռ, լաբորատորիայում ստուգվում է ապարների թթվագոյացման աստիճանըˋ կանխելու բարձր թթվայնություն ունեցող ապարների ու անձրեւաջրերի փոխազդեցությամբ բնական միջավայրին հասցվելիք հնարավոր վնասը:

Գորայքի լաբորատորիան Գորայքի լաբորատորիան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայաստանյան հանքագործության մեջ իր տեսակով աննախադեպ այս միջոցառումը «Լիդիան Արմենիա»-ի բնապահպանական լավագույն կառավարման խոստման մաս է կազմում:

 

«Լաբորատորիայի առկայությունը եւ փաստը, որ դեռեւս շինարարության փուլում նման մանրակրկիտ հետազոտություն ենք կատարումˋ հասկանալու համար, թե այն նյութը, որն օգտագործվելու է ճանապարհների կառուցման համար, արդյո՞ք լիովին անվտանգ է, խոսում է ընկերության կողմից որդեգրվածˋ բնապահպանական բարձր պատասխանատվության մոտեցման մասին»,- ասել է «Լիդիան Արմենիա»-ի կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը:

 

Երկրաբանական եւ քիմիական լաբորատորիայում աշխատում են հանքի ազդակիր համարվող Գորայք համայնքի թվով 12 բնակիչ, ովքեր վերապատրաստվել են «Լիդիան Արմենիա»-ի աջակցությամբ:

 

Գորայքի քիմիկ-լաբորանտ Արտյուշ Աղաջանյանն ավարտել է ԵՊՀ քիմական ֆակուլտետը, «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսավորմամբ նույն մասնագիտությամբ ստացել նաեւ մագիստրոսի որակավորում: Հիմա զբաղվում է ապարների թթվայնացմանն ուղղված ուսումնասիրություններով: Հերթական փորձը կատարելուց հետո վստահեցնում է, որ դեռեւս չի հանդիպել պոտենցիալ թթվագոյաղող նմուշների:

Քիմիկ- լաբորանտ Արտյուշ Աղաջանյանը Քիմիկ- լաբորանտ Արտյուշ Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Որպես Գորայքի բնակիչˋ ինքս էլ պատասխանատու եմ այն հնարավոր ռիսկերի համար, որ կարող էին լինել, բայց մեր ամենօրյա աշխատանքով համոզվում եմ, որ հանքը շահագործել պատրաստվող ընկերությունը դրանք հասցնում է նվազագույնի»:

 

Արտյուշից բացի, մասնագիտական վերապատրաստում են անցել Գորայքի եւս 11 բնակիչ: Արմեն Ստեփանյանը նկատում է, որ դեռեւս երկրաբանահետախուզական փուլից սկսած ընկերությունն աջակցություն է տրամադրում ազդակիր համայնքների այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են կրթվել աշխարհագրության, քիմական կամ այլ հարակից մասնագիտություններում, որոնցով հետագայում հնարավոր կլինի լրացնել ընկերության թափուր աշխատատեղերն ու համայնքների բնակիչներին կայուն աշխատանքով ապահովել:

 

Համայնքի զարգացման ծրագրերը

 

Ամուլսարի ոսկու հանքի ծրագրում, լաբորատորիայի աշխատակիցները ներառյալ, Գորայք համայնքից աշխատում է 38 բնակիչ: Համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը նշում է, որ շատ բնակիչների ու ընտանիքիների զբաղվածության խնդիրը լուծվել է նաեւ «Լիդիանի» աջակցությամբ բացված նոր աշխատատեղերի  կամ սոցիալական ու կայուն զարգացման ծրագրերի (անասնապահություն, ջերմոցային տնեսություն եւ այլն) միջոցով:

Գորայք համայնքում Գորայք համայնքում

Լուսանկարը` Մեդիամաքս

Անցած 10 տարվա ընթացքում «Լիդիանի» կողմից Գորայքում իրականացվել են տարբեր զարգացման ծրագրեր՝ ընդհանուր առմամբ մոտ կես միլիոն դոլարի արժողությամբ: Սոցիալական ներդրումներից զատ, Ամուլսարի ծրագրի համար ընկերությունը վարձակալում է նաեւ համայնքային որոշ հողեր:

 

Հողի վարձակալության համար, 2011 թվականից սկսած, Գորայքն ընկերությունից ստացել է մոտ 1 մլն 190 հազար դոլար։ 

 

Համայնքի ղեկավարի փոխանցմամբˋ հողի վարձակալությունից ստացված միջոցներով ամբողջովին փոխել են գյուղի կոյուղու եւ խմելու ջրի ցանցը, վերանորոգել կենցաղի տունը, երիտասարդների համար ժամանցի կենտրոն հիմնել, կոմբայն գնել եւ այլն: 

 

«Այսօր արդեն վերաբացում ենք համայնքապետարանի վերանորոգված ու կահավորված շենքը, ինչի համար ծախսել ենք մոտ 40 միլիոն դրամ:  «Լիդիան Արմենիա»-ն էլ  ուղղակիորեն աջակցել է համայնքապետարանի շենքի վերանորոգմանըˋ հատկացնելով 5 միլիոն դրամ»,- նշել է Առուստամյանը:

Գորայքի համայնքապետարանի շենքի բացումը Գորայքի համայնքապետարանի շենքի բացումը

Լուսանկարը` Մեդիամաքս

Համայնքապետարանի նորաբաց շենում, միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ, հասանելի է դարձել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների «մեկ պատուհանի» սկզբունքը:

 

Համայնքապետարանի շենքի բացմանը ներկա ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել միջազգային դոնոր կառույցներին եւ մասնավոր սեկտորինˋ համայնքին տրամադրվող աջակցության համար եւ կարեւորել իրականացվող սոցիալական զարգացման ծրագրերը.

 

««Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ներդրված միջոցները, սոցիալական, ինչպես նաեւ ապագայում կայուն զարգացման հնարավորություններ ունեցող ծրագրերը մեծ նպաստ են բերում խոշորացված համայնքին»,- եզրափակել է փոխնախարարը:

 

Տեքստը եւ լուսանկարներըˋ Սիրանուշ Եղիազարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին