«Կարնեգի» հիմնադրամում քննարկել են հայ-ամերիկյան կապերը - Mediamax.am

7895 դիտում

«Կարնեգի» հիմնադրամում քննարկել են հայ-ամերիկյան կապերը


Լուսանկարը` Armenian Embassy to the U.S.

Լուսանկարը` Armenian Embassy to the U.S.

Լուսանկարը` Armenian Embassy to the U.S.


Երեւան: Մեդիամաքս: Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում կայացել է հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակին նվիրված քննարկում, որին մասնակցել են երկու երկրների ներկա եւ նախկին դեսպանները:

Հունիսի 27-ին կայացած միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության հետ համատեղ:

 

ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական Բրիջիթ Բրինկն իր ելույթում ասել է, որ Միացյալ Նահանգները օգնության վրա հիմնված հարաբերություններից անցում են կատարում դեպի առեւտրային հարաբերություններ եւ ընդգծել է ամերիկյան ներդրումների աճը Հայաստանում:

 

ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Պիտեր Թոմսենը, Ջոն Օրդուէյը եւ Ջոն Էվանսը խոսել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական ինստիտուտների կայացման գործում ԱՄՆ դերի մասին:

 

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ասել է, որ հարաբերությունների հաստատման առաջին օրվանից ԱՄՆ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է եղել: Նա նշել է, որ առկա է մեծ ներուժ անվտանգության եւ խաղաղապահության, առեւտրի եւ ՏՏ ոլորտներում կապերի զարգացման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին