Երեւանում բացվել է «Ռիբոկ» սպորտային ակումբը - Mediamax.am

21845 դիտում

Երեւանում բացվել է «Ռիբոկ» սպորտային ակումբը


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր պաշտոնապես բացվել է «Ռիբոկ» սպորտային ակումբը, որին ներկա է եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին եւ ստեղծված պայմաններին:

 

Ակնկալվում է, որ «Ռիբոկ» սպորտային ակումբը 2017-2020 թթ. կստեղծի 120-300 նոր աշխատատեղ՝ միջինը 200 000 դրամ աշխատավարձով։

 

Ակումբը լինելու է տարածաշրջանում ամենամեծը, այն տարեկան կարող է սպասարկել շուրջ 15.000 մշտական հաճախորդի:

 

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել նաեւ վնասվածքներով պրոֆեսիոնալ մարզիկների եւ ոչ պրոֆեսիոնալների համար նախատեսված վերականգնողական մարզման կենտրոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին