ԵՄ-ն աջակցում է Հայաստանի էներգետիկ անկախությանը - Mediamax.am

10095 դիտում

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի էներգետիկ անկախությանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ ԵՄ-ն ցանկանում է աջակցել Հայաստանի էներգետիկ անկախությանը։

Այս մասին դեսպանն ասել է Երեւանում արեւային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառի բացման ժամանակ։

 

Երեւանի Մոսկովյան եւ Բաղրամյան փողոցներում գտնվող հանրային տրանսպորտի երկու կանգառներում այսօրվանից սկսած՝ հնարավոր է անվճար լիցքավորել բջջային հեռախոսները եւ թվային այլ սարքավորումներն արեւային էներգիայով:

 

«Մենք ցանկանում ենք օժանդակել հայերին ձեռք բերել ավելի մաքուր եւ էժան  էներգիա։ Արեգակնային էներգիայի օգտագործումը շատ նպաստավոր է Հայաստանի համար, քանի որ այստեղ արեւային օրերը շատ են։ Շատերը կարծում են, որ նման տեխնոլոգիաները միայն հարուստ երկրների համար են, սակայն մենք փորձում ենք ցույց տալ, որ դա այդպես չէ»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։

 

Դեսպանը տեղեկացրել է նաեւ, որ կանգառում տեղադրված արեգակնային վահանակները կմնան մեկ տարի, որից հետո կփոխանցվեն դպրոցներին կամ մանկապարտեզներին։ Նրա խոսքով՝ դեռեւս պարզ չէ, թե այս ծրագիրը շարունակական կլինի, թե ոչ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին