Երեւանում կկայանա «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմի պրեմիերան - Mediamax.am

8375 դիտում

Երեւանում կկայանա «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմի պրեմիերան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Տատյանա Դանիլյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան:

Ֆիլմը պատմում է վեց հայ երաժիշտների մասին, ում ճակատագիրը եւ երաժշտությունը սերտորեն կապված են Երեւանի հետ: Ֆիլմի հերոսներն են Ջիվան Գասպարյանը, Արտո Թունջբոյաջյանը, Լիլիթ Պիպոյանը, Լեւոն Մալխասյանը, Միքայել Ոսկանյանը եւ Ֆորշը:

 

Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին 2014 թվականի սեպտեմբերին եւ ընդմիջումներով շարունակվել մինչեւ 2015-ի նոյեմբեր:

 

«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» ֆիլմը ցույց է տալիս Երեւանը ոչ միայն որպես ջազի ոչ պաշտոնական «մայրաքաղաքներից» մեկը, այլ նաեւ որպես աշխարհի ամենաերաժշտական քաղաքներից մեկը:

 

Հուլիսի 14-ին ֆիլմը կներկայացնեն ռեժիսոր Տատյանա Դանիլյանցը, «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտյոմ Կոնստանդյանը, երաժիշտներ եւ ֆիլմի հերոսներ:

 

Ֆիլմը ստեղծվել է «ԱՆԻՎ» հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության հիմնադրամի աջակցությամբ:

 

Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ֆիլմի դիստրիբյուտորն է Reflexion Films-ը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին