Հաջորդ «Ավրորան» Հայաստանում կանցկացվի 2018թ. հունիսի 8-ից 10-ը - Mediamax.am

14366 դիտում

Հաջորդ «Ավրորան» Հայաստանում կանցկացվի 2018թ. հունիսի 8-ից 10-ը


Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում:

«Ուրախ ենք, որ հանրությանն իրազեկում ենք աշխարհի տարբեր վայրերում մարդկանց դեմ իրականացվող վայրագությունների մասին՝ պարգեւատրելով նրանց, ովքեր շարունակ պայքարում են այդ խնդիրների դեմ՝ վտանգելով սեփական կյանքը», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

«Հայաստանը, որն առաջընթաց է ապրել՝ չնայած անցյալի տառապանքներին, հավակնում է դառնալ մարդասիրական գաղափարների, քննարկումների եւ գործունեության համաշխարհային կենտրոն: Մյուս տարի եւս անցկացնելով այս կարեւոր միջոցառումները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ձգտում է շարունակել գործով արտահայտել երախտագիտությունը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին», - նշել է նա:

 

2018թ. միջոցառումների ընթացքում տեղի կունենան Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ է գիտնականների եւ փորձագետների համար՝ ուսումնասիրելու եւ քննարկելու հումանիտար մարտահրավերները:

 

Համաժողովը ձգտելու է բացահայտել խնդիրները, վերլուծել անցյալի դասերը եւ խրախուսել նորարարական գործունեությունը ներկայում՝ ապագան լավը դարձնելու նպատակով:

 

2018թ. Aurora Dialogues քննարկումների եւ «Ավրորա» մրցանակի միջոցառումների ժամանակացույցը եւ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին www.auroraprize.com կայքում:

 

2018թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչեւ ս.թ. սեպտեմբերի 8-ը https://auroraprize.com/hy/prize/detail/nominatenow հասցեով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին