ՄԱԿ-ում ՀՀ օրինակով քննարկվել է հանրօգուտ ներդրումների դերը - Mediamax.am

6143 դիտում

ՄԱԿ-ում ՀՀ օրինակով քննարկվել է հանրօգուտ ներդրումների դերը



Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպել է կլոր սեղան-քննարկում` կայուն զարգացման հարցերով ՄԱԿ-ի քաղաքական բարձրաստիճան ֆորումի շրջանակում:

ԱԳՆ-ում նշել են, որ «Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված հանրօգուտ ներդրում եւ նորարարություն» խորագրով միջոցառումը կենտրոնացած էր նորարարության ու սոցիալական ձեռներեցության ազդեցության խթանմանը՝ ՄԱԿ-ի զարգացման նպատակներին համահունչ:

 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ներկայացրել է Երեւանում մարտին կայացած՝ զարգացմանն ուղղված հանրօգուտ ներդրումների հարցերով առաջին գլոբալ գագաթաժողովի արդյունքները:

 

ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, անդրադառնալով արդյունավետ գործընկերության եւ համագործակցության մոդելներին, ներկայացրել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքները, որոնք ուղղված են ներդումային ուղղություն ունեցող բարեփոխումների օրակարգը խթանելուն:

 

Կլոր սեղանի բանախոսների թվում են եղել «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի, «Թումո» կենտրոնի, «Դասարան» կրթական ծրագրի տնօրենները, որոնք Հայաստանի օրինակի վրա քննարկել են նորարարության եւ հանրօգուտ ձեռներեցության դերը կայուն զարգացման համաշխարհային օրակարգի համատեքստում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին