«ՏաԹեւեր» ճոպանուղին ռեկորդ է սահմանել - Mediamax.am

20184 դիտում

«ՏաԹեւեր» ճոպանուղին ռեկորդ է սահմանել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին սպասարկել է 1371 այցելուի:

Այս ցուցանիշը ռեկորդային է ճոպանուղու գործունեության պատմության ընթացքում, Մեդիամաքսին հայտնել են «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունից:

 

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014 թվականի հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին սպասարկել էր 1321 այցելուի:

 

«Տաթեւեր» ճոպանուղին գործում է 2010 թվականի հոկտեմբերի 16-ից: Այն կառուցվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում:

 

Ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի, այլեւ որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս) կառուցված ճոպանուղի:

 

Տաթեւ այցելող եւ «ՏաԹեւեր» ճոպանուղու ծառայություններից օգտվել ցանկացող զբոսաշրջիկներն արդեն կարող են ճոպանուղու տոմսերը նախապես գնել օնլայն եղանակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին