Տավուշի մարզում քաղպաշտպանության հենակետեր են բացվել - Mediamax.am

7942 դիտում

Տավուշի մարզում քաղպաշտպանության հենակետեր են բացվել


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցել է մարզում հիմնված նոր եւ արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը:

ԱԻՆ-ում նշել են, որ Տավուշի մարզում տեղակայվել եւ գործում են քաղաքացիական պաշտպանության հենակետեր Ազատամուտ, Չինարի, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ոսկեվան, Սարիգյուղ, Բերդավան եւ Կոթի սահմանամերձ համայնքներում:

 

Հենակետերը նախատեսված են սահմանամերձ բնակավայրերի հատուկ օբյեկտների պահպանության, պահակային ծառայության, պաշտպանիչ կառույցների եւ դիրքերի կառուցման աշխատանքներ կատարելու, ինչպես նաեւ ավերված, խարխլված եւ այրվող շինություններից տուժածների հայտնաբերման եւ տարհանման, վթարների եւ խոցման օջախներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:

 

Ընդգծելով ԱԻՆ ծառայողների կողմից իրականացվող առաքելության կարեւորությունը՝ Դավիթ Տոնոյանը շեշտադրել է ծառայողների բարձր մասնագիտական պատրաստվածության կարեւորությունը ինչպես տարբեր արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքներ իրականացնելու, այնպես էլ անհրաժեշտության դեպքում բնակչությանը առաջին բուժօգնություն ցույց տալու համար:

 

Մոտ ապագայում նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության եւս տասը հենակետ բացել Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ համայնքներում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին