Հայաստանում մեկնարկել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեն - Mediamax.am

12310 դիտում

Հայաստանում մեկնարկել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի տրիենալեն


Լուսանկարը` Հայաստանի ժամանակակից արվեստի տրիենալե

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Հայաստանի ժամանակակից արվեստի տրիենալե

Լուսանկարը` Հայաստանի ժամանակակից արվեստի տրիենալե


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում հայտարարել են «ՍՏԱՆԴԱՐՏ» Ժամանակակից արվեստի տրիենալեի մեկնարկի մասին:

Այն կազմակերպել է Արվեստների հայկական խորհուրդը (ԱՀԽ)՝ ՀՀ Մշակույթի նախարարության, «Արվեստն աշխարհի համար» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Հայկական արվեստի հիմնադրամի», այլ մասնավոր գործընկերների եւ աջակիցների հետ հատուկ համագործակցությամբ:

 

«ՍՏԱՆԴԱՐՏ» Ժամանակակից արվեստի Տրիենալեն տեւելու է հուլիսից դեկտեմբեր:

 

Տրիենալեն շրջիկ պարբերական ցուցահանդես է, որը, կախված ցուցահանդեսի թեմայից, ամեն անգամ իր համար նոր ուղի է հարթում Հայաստանով մեկ։ Տրիենալեի անվանումը ներշնչված է 1924 թ.-ին տպագրվող «Ստանդարտ»՝ հայկական ավանգարդ պարբերականի անունից։

Լուսանկարը` Photolure

ՍՏԱՆԴԱՐՏ-ը շեշտում է Հայաստանի պատմամշակութային հարուստ համատեքստը, իսկ շրջիկ բնույթի շնորհիվ ներգրավում ավելի լայն եւ բազմազան հասարակական շերտերի՝ հնարավորություններ ստեղծելով արվեստագետների, գրողների, համադրողների, գիտնականների, տեղական համայնքների եւ այցելուների միջեւ երկխոսության եւ փոխգործակցային հարաբերությունների ձեւավորման համար։

 

ՍՏԱՆԴԱՐՏ առաջին տրիենալեի համար Արվեստների Հայկական Խորհրդի ղեկավարությունն իբրեւ գլխավոր համադրող է ընտրել Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, որը եղել է նաեւ 2015 թ. Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրողը։

 

Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող եւ բանաստեղծ Ռընո Դոմալի (1908-1944) «Անալոգ լեռը» անավարտ վեպից ոգեշնչված՝ ՍՏԱՆԴԱՐՏ-ը տեղի կունենա Արարատ լեռան շուրջ տեղակայված ինքնատիպ պատմամշակութային վայրերում։

 

Իբրեւ բանաստեղծական հետազոտություն եւ ժամանակավոր գոյութենական ապրում՝ «Անալոգ լեռը» բացահայտում է գիտելիքի որոնման արտացոլանքները՝ հիմնված այն դրույթի վրա, ըստ որի՝ ստեղծագործ մտքի ոգին ուղղակիորեն առնչվում է մարդու էությանն ու փորձին։

Լուսանկարը` Հայաստանի ժամանակակից արվեստի տրիենալե

Կայուն զարգացման եւ մասնակցության ոգով տոգորված՝ ՍՏԱՆԴԱՐՏ Ժամանակակից արվեստի տրիենալեն նպատակ ունի կամրջելու անցկացման զանազան վայրերն ու արվեստի գործերը՝ անմիջական երկխոսություն ձեւավորելով տարբեր մշակութային ավանդույթների տեր մասնակից արվեստագետների եւ համադրողների միջեւ, ինչը կհանգեցնի փորձի փոխանակման եւ համագործակցության Հայաստանի մշակութային գունագեղ

հարթակի վրա։ Դրա արդյունքն են լինելու մի շարք ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, ինչպես նաեւ հյուրընկալվող եւ հայաստանաբնակ արվեստագետների միջեւ հանդիպումներ եւ համագործակցություններ, տեղային աշխատանքներ ու կատարումներ։

 

Սեպտեմբերին կայքում տեղակայված կլինի ճամփորդական մատյանը՝ նկարներով հանդերձ, եւ  կհրատարակվի պատկերագիրք, որին իրենց ներդրումը կբերեն զանազան արվեստագետներ եւ տարբեր ոլորտների մասնագետներ՝ բազմազան մոտեցումներ առաջարկելով «Անալոգ լեռան» թեմայի շուրջ։

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ԲԱՑՈՒՄՆԵՐԸ՝ 2017 Թ. ՀՈՒԼԻՍԻ 20-22-ԻՆ

 

Երեւան

 

– ԳԱՍՊԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (Բրազիլաբնակ լուսանկարիչ, 1899-1966), Տարածական դրվագներ, մոդեռնիստի հետադարձ հայացք, ՀԲԸՄ-ի ցուցասրահում, Մելիք-Ադամյան փ. 2/2։ Համադրող՝ Ռուբեն Արեւշատյան։

 

– ԻԼՅԱ եւ ԷՄԻԼԻԱ ԿԱԲԱԿՈՎՆԵՐ (Ռուսաստան/ԱՄՆ), Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ եւ Համերգ ճանճի համար. ինստալացիաներ, Մաշտոցի պ. 7ա (ՀայԱրտ Մշակութային կենտրոն, նախկինում՝ Ժամանակակից արվեստի թանգարան)։ Բացման ընթացքում Երեւանի Չայկովսկու երաժշտական հատուկ դպրոցի սաները կենդանի համերգ կտան։

Լուսանկարը` Հայաստանի ժամանակակից արվեստի տրիենալե

Գյումրի

 

– Արվեստի գործեր, պերֆորմանսներ եւ աշխատանոցներ, որոնք ստեղծվելու են Գյումրիի արվեստագետ հանրույթի հետ համագործակցությամբ։

 

Մասնակից արվեստագետներ՝ ԱՅՐԻՆ ԱՆԱՍՏԱՍ եւ ՌԵՆԵ ԳԱԲՐԻ (Պաղեստին/Իրան/ԱՄՆ), ՌԻԿԱՐԴՈ ԱՐԵՆԱ (Իտալիա), ԲԵՆՋԻ ԲՈՅԱՋՅԱՆ (Ֆինլանդիա/Պաղեստին), ՋՈՒԶԵՊԵ ԿԱԿԱՎԱԼԵ (Ֆրանսիա/Իտալիա), ՄԱՐՏԱ ԴԵԼ ԱՆՋԵԼՈ (Իտալիա), ՏԻԲՈ ԴԸ ՋԱԼԼՈՒԼԻ (Ֆրանսիա), ԱԼԵՔՍԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Հայաստան), ՄԻՔԱՅԵԼ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ (Հայաստան/Իտալիա), ԳՈՀԱՐ ՍՄՈՅԱՆ (Հայաստան), ՄԱՐԻԱ ՑԱԳԱՐԻ (Հունաստան) եւ այլք։

 

Ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարան եւ Սերգեյ Մերկուրովի թանգարան, Հաղթանակի պող. 47։

 

– Արվեստագետ Վահագն Ղուկասյանի հետ համադրողական համագործակցությունը տեղի կունենա Երանուհի եւ Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում (Աբովյան փ. 242), որտեղ երկու նկարչուհիների մշտական հավաքածուի ընտրանին կզուգադրվի հետեւյալ արվեստագետների գործերի հետ՝ ՄԱՐՏԱ ԴԵԼ  ԱՆՋԵԼՈ, ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հայաստան/Իտալիա, ՌՈԶԱՆԱ ՓԱԼԱԶՅԱՆ (Բրազիլիա)։

Լուսանկարը` Photolure

Կցուցադրվեն նաեւ «Արվեստ՝ հանուն աշխարհի» արտադրության կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ ՄՈՒՐԱԼԻ ՆԱԻՐ (Հնդկաստան), ԻԴՐԻՍԱ ՈՒԵԴՐԱՈԳՈ (Բուրկինա Ֆասո), ՋԱՖԱՐ ՓԱՆԱՀԻ (Իրան), եւ ՋԻԱ ՋԱՆԳ-ՔԵ (Չինաստան)։

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ. ԲԱՑՈՒՄՆԵՐԸ՝ 2017 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-13-14-ԻՆ

 

Երեւան

 

– ՖԵԼԻՉԵ ՎԱՐԻՆԻ (Շվեյցարիա), տեղայնացված ինստալացիա Երեւանի երկաթուղային կայարանում։ Կազմակերպիչ՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն։

 

Սեւանա լիճ

 

– Դեժա-վու ՍՏԱՆԴԱՐՏ, տեսաինստալացիաներ՝ ՋԵՐԱՐԴ ԲԸՐՆ (Իռլանդիա), ՅՈԶԵՖ ԴԱԲԵՐՆԻԳ (Ավստրիա), ԻԳՈՐ ԳՐՈՒԲԻՉ (Խորվաթիա), եւ ՄԱՐԿՈՒՍ ՇԵՐԵՐ (Ավստրիա), ինչպես նաեւ ճարտարապետական նախագծեր՝ Լեւոն ՉԵՐՔԵԶՅԱՆ (Հայաստան), Գեւորգ ՈՐԳ ՔՈՉԱՐ (Հայաստան) եւ ՄԻՔԱՅԵԼ ՄԱԶՄԱՆՅԱՆ (Հայաստան)։ Համադրող՝ Ռուբեն Արեւշատյան, վայր՝ Գրողների

ստեղծագործական տուն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին