Հայաստանում հաշմանդամության սահմանման նոր մոդել կներդրվի - Mediamax.am

7472 դիտում

Հայաստանում հաշմանդամության սահմանման նոր մոդել կներդրվի


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամոեւլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ասել է, որ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում ձեւավորվում է նոր համակարգ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ նոր համակարգը նախատեսում է փաստաթղթային փորձաքննության եղանակով հաշմանդամության սահմանում, հաշմանդամության նոր մոդելի կիրառում, ինչը հնարավորություն կտա ներդնել հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող չափորոշիչներ եւ գնահատված կարիքի հիման վրա տրամադրել անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ:

 

Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համատեքստում նախարարը նշել է, որ ծախսերի հասցեականությունը բարձրացնելու նպատակով վերանայվել են նաեւ ժամանակավոր անաշխատունակության, հղիության եւ ծննդաբերության նպաստների նշանակման (վճարման) պայմաններն ու կարգը:

 

Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագացնել աշխատանքները աշխատանքային ստաժի հաշվառումը եւս հստակեցնելու եւ քաղաքացիներին առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ:

 

Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Արտեմ Ասատրյանը նշել է, որ մինչեւ 2017թ. ավարտը նախատեսվում է վերակազմակերպել նախարարության համակարգի 6 շուրջօրյա խնամքի հաստատությունները՝ դրանք դարձնելով երեխայի եւ ընտանիքի աջակցման ցերեկային կենտրոններ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին