«Ամեն ստարտափի հաջողություն մեզ մոտեցնում է մեր նպատակին» - Mediamax.am

15406 դիտում

«Ամեն ստարտափի հաջողություն մեզ մոտեցնում է մեր նպատակին»


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ եկել է ժամանակը «Լույս» հիմնադրամի աշխատանքների եւ ծրագրերի ռազմավարական վերանայում իրականացնելու համար:

«Մեր երկիրը շատ մեծ կարիք ունի որոշակի մասնագետների: Օրինակ՝ այսօր մեր երկրում կարիք կա 10 000-ից ավելի ծրագրավորողների եւ ճարտարագետների: Չունենք այդ ռեսուրսը եւ մենք պարտավոր ենք «Լույս» հիմնադրամի օժանդակությունն ուղղել հանրապետությունում անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործին: Վստահ եմ, որ հիմնադրամի աշխատակազմն իմ օգնականների հետ միասին այդպիսի վերանայում կիրականացնի, եւ դա կլինի եւս մեկ ապացույց, որ «Լույս» հիմնադրամը շարունակելու եւ ընդլայնելու է իր գործունեությունը»,- ասել է ՀՀ նախագահը հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուների հետ հանդիպմանը:

 

Սերժ Սարգսյանը աշխարհի լավագույն 8 համալսարաններն ընդունված 60 ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:

 

«Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքի պաշար, փորձեն իրենց անձնական հաջողությունները ունենալ Հայաստանում: Ես շատ լավ հասկանում եմ, որ բարդ խնդիր է, հասկանում եմ, որ Հայաստանում այդ բարենպաստ պայմանները դեռեւս չկան, բայց մյուս կողմից՝ ուզում եմ, որ դուք շատ լավ հասկանաք՝ երբ մեր երկրում այդպիսի պայմաններ կլինեն, Հայաստանն արդեն օժանդակողների կարիք չի ունենա, իսկ մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է՝ իր նպաստը բերել այդպիսի երկիր ունենալու գործին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

Անդրադառնալով համաշխարհային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականների հաղթանակներին՝ Սերժ Սարգսյանը համեմատության համար նշել է, որ մեր 20 մրցանակի դիմաց Ադրբեջանն ու Վրաստանը, միասին վերցրած, շահում են 10-12 մրցանակ:

 

Նախագահը շնորհակալություն է հայտնել նաեւ «Թումո»-ի սաներին՝ ԱՄՆ-ում կայացած ռոբոտաշինության օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանանալու համար:

 

«Այսպիսի ձեռքբերումները որակապես փոխում են Հայաստանը: Այսպիսի հաղթանակները ստեղծում են այնպիսի Հայաստան, որի հետ համագործակցելը շատ երկրների համար կլինի մի կողմից՝ պատվաբեր եւ մյուս կողմից՝ սովորական երեւույթ, որովհետեւ մենք գնում ենք դեպի զարգացած երկրների շարք: Ամեն մի հաջողված բարեփոխում, ամեն ստարտափի հաջողություն մեզ մոտեցնում է մեր նպատակին՝ լինել առաջադեմ եւ անվտանգ երկիր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին