Երեւանը Մինսկի խմբից առավել հասցեական մոտեցում է ակնկալում - Mediamax.am

10270 դիտում

Երեւանը Մինսկի խմբից առավել հասցեական մոտեցում է ակնկալում


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասել է, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է առավել հասցեական մոտեցումներ:

Այս մասին Արմեն Աշոտյանն ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը:

 

Արմեն Աշոտյանը կարեւորել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը եւ բարձր գնահատել այս հարցում ԱՄՆ-ի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

 

Անդրադառնալով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ աշխատանքին՝ ԱՄՆ դեսպանն ասել է, որ այն խորհրդարանական դիվանագիտության առանցքային կառույցներից մեկն է:

 

«Մենք ակնկալում ենք շարունակել հանձնաժողովի հետ արդեն իսկ ձեւավորված գործընկերությունը՝ այժմ արդեն Ձեր հմուտ ղեկավարության ներքո ու համալրված նոր անդամներով, եւ արձանագրել նորանոր ձեռքբերումներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ճանապարհին»,- ասել է Ռիչարդ Միլսը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին