Ստորգետնյա անցումներում սանիտարական պատշաճ վիճակ կապահովվի - Mediamax.am

6786 դիտում

Ստորգետնյա անցումներում սանիտարական պատշաճ վիճակ կապահովվի


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր անդրադարձել է մայրաքաղաքի ստորգետնյա եւ վերգետնյա հետիոտնային անցումների շահագործման ու պահպանման խնդրին:

«Թեեւ մայրաքաղաքի զարգացման ծրագրով մենք շարունակում ենք ստորգետնյա անցումների նորոգման աշխատանքների իրականացումը, այնուամենայնիվ անելիքներն այս ուղղությամբ դեռ շատ են: Ստորգետնյա որոշ անցումներում ունենք նաեւ գործունեություն իրականացնող թե՛ սեփականատերեր, թե՛ վարձակալներ եւ, ըստ այդմ, անհրաժեշտ է բոլորին ներգրավել այս աշխատանքներում ու խստորեն վերահսկել, որ սանիտարական պատշաճ վիճակը մշտապես ապահովվի: Նույնը վերաբերում է նաեւ վերգետնյա անցումներին, ինչպես նաեւ երթեւեկելի թունելներին, որոնք եւս անհրաժեշտ է պահել մշտական հսկողության տակ ու ապահովել պատշաճ տեսքն ու մաքրությունը: Բոլորը մանրակրկիտ ուսումնասիրեք եւ համապատասխան քայլեր ձեռնարկեք նկատված թերություններն արագ շտկելու ուղղությամբ»,- ասել է Տարոն Մարգարյանը:

 

Աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության եւ բարեկարգման վարչություններին, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել ստորգետնյա եւ վերգետնյա հետիոտնային անցումների վերանորոգման, մաքրման ու պահպանման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին