Կոմիտասի պողոտայում երթեւեկության փոփոխություն կկատարվի - Mediamax.am

8526 դիտում

Կոմիտասի պողոտայում երթեւեկության փոփոխություն կկատարվի


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 27-ից Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց եւ Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փոփոխությունների արդյունքում Կոմիտասի պողոտայի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածում՝ Դավիթ Անհաղթի փողոցի կողմից դեպի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց խաչմերուկ ուղղության մոտեցող տեղամասում, հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի եւս մեկ՝ 4-րդ երթեւեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը եւ դեպի Տիգրանյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

 

Իսկ Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց եւ Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկների հատվածներում՝ Կոմիտասի պողոտայի վրա նշված փոփոխությունը կկատարվի խաչմերուկների երկու կողմերում, որի շնորհիվ հետադարձերը եւ ձախ շրջադարձերը համապատասխանաբար դեպի Գրիբոյեդովի եւ Վրացական փողոցներ կկատարվեն առանձնացված 4-րդ գոտիներից:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին