ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ փրկարարների վերապատրաստմանը - Mediamax.am

8852 դիտում

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ փրկարարների վերապատրաստմանը


Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախախար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի (KSNG) գեներալ-ադյուտանտ Լի Թաֆանելիին:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է ԱԻՆ-ի, Կանզաս նահանգի ազգային գվարդիայի եւ Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի միջեւ համագործակցության արդյունավետությունն ու բարձր մակարդակը՝ շեշտելով, որ միջազգային համագործակցությունը նպաստում է փրկարարական ուժերի կարողությունների հզորացմանը:

 

Կողմերը քննարկել են փրկարարների վերապատրաստման հետագա ծրագրերն ու հետագա համատեղ վարժանքները նոր մեթոդաբանությամբ իրականացնելու հնարավորությունները:

 

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել իր փորձառությունը ներդնել Հայաստանի համայնքներում վաղ ազդարարման համակարգերի զարգացման, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացման եւ աղետների ու ճգնաժամերի ընթացքում փրկարարական ուժերի կառավարման մեթոդաբանության կատարելագործման գործընթացներում:

 

Հուլիսի 27-ից 28-ը Դավիթ Տոնոյանը եւ Լի Թաֆանելին ներկա կլինեն Ախուրյան քաղաքում եւ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող համատեղ ուսումնավարժություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին