Սոցփաթեթով բուժօգնության ստացման գործընթացը կպարզեցվի - Mediamax.am

6602 դիտում

Սոցփաթեթով բուժօգնության ստացման գործընթացը կպարզեցվի


ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պարզեցրել է պետական աշխատակիցներին հատկացվող սոցիալական փաթեթի շրջանակում բուժօգնություն ստանալու գործընթացը:

Մասնավորապես, սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան առանց որեւէ հավաստագրի անհրաժեշտության, միայն անձը հաստատող փաստաթղթով դիմել ծրագրում ներառված ցանկացած բուժհաստատության եւ ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները:

 

«Գործող համակարգի պայմաններում շահառուն հնարավորություն չունի անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնություն ստանալու համար անմիջապես դիմել հիվանդանոցային օղակի բուժհաստատությանը, որը փաստացի պետք է մատուցի ծառայությունը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցփաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը, ինչը շատ դեպքերում ֆորմալ  բնույթ է կրում եւ շահառուի կողմից ընկալվում է որպես բյուրոկրատական քաշքշուկ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին