Միգրացիոն հոսքերի կառավարման վարժանք՝ հայ-վրացական սահմանին - Mediamax.am

9277 դիտում

Միգրացիոն հոսքերի կառավարման վարժանք՝ հայ-վրացական սահմանին


Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Գոգավան սահմանային անցակետում անցկացրել են համատեղ ուսումնական վարժանք՝ «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետեւանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» թեմայով:

Վարժանքի նպատակն էր փորձարկել սահմանային անցակետերի ընթացակարգերն ու միգրացիոն ճամբարի ծավալումը, ղեկավար կազմի ունակությունները միգրացիոն հոսքի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքում, ինչպես նաեւ բացահայտել ոլորտում առկա բացերը:

 

Համաձայն վարժանքի պլանի՝ այլ երկրներում տեղի ունեցող պայմանական ճգնաժամի հետեւանքով հայկական մի շարք սահմանային անցակետերում նկատվում է Հայաստանի պետական սահմանը հատել ցանկացող մարդկանց թվի աճ:

 

Մասնավորապես՝ Բավրայի, Գոգավանի եւ Բագրատաշենի անցակետից հաղորդվում է դեպի Հայաստան մուտք հայցողների աճող թվաքանակի մասին:  Հորինված սահմանամերձ երկրի տարածքներում նկատվում են միգրանտների ճամբարային խմբեր:

 

«Նմանատիպ վարժանքներն անհրաժեշտ է անցկացնել իրական իրավիճակին հնարավորինս մոտեցված տարբերակով, որպեսզի կարողանանք վեր հանել առկա թերությունները եւ շտկել դրանք», - ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Նախարարը Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերաբ Մալանիայի հետ քննարկել է նմանատիպ հնարավոր իրավիճակներում հայ-վրացական համագործակցության շրջանակը՝ հաստատելով համատեղ աշխատանքի պատրաստակամությունը: 

 

Վարժանքի տեսական հատվածը շարունակվելու է եւս 2 օր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին