ԱԻՆ-ը դիմակայունության բարձրացման գործում կկիրառի ԵՄ փորձը - Mediamax.am

7055 դիտում

ԱԻՆ-ը դիմակայունության բարձրացման գործում կկիրառի ԵՄ փորձը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Եվրամիության «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում» (PPRD EAST 2) ծրագրի ղեկավար Սերգեյ Անագնոստիի գլխավորած պատվիրակությանը:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում:

 

Ծրագրի շրջանակում իրականացվում է արտակարգ իրավիճակների ոլորտում ինստիտուտցիոնալ եւ օրենսդրական բազաների բարելավում, Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմի փորձի փոխանակում եւ կիրառում Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:

 

Որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարեւոր մեխանիզմ՝ Դավիթ Տոնոյանն ընդգծել է փրկարարական կամավորական ուժերի ձեւավորումը եւ աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss)՝ ԵՄ փորձի կիրառմամբ:

 

Գնահատելով ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված միջոցառումները՝ կողմերը «բավական մեծ առաջընթաց են արձանագրել»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին