3056 դիտում

Արտավանում շարունակում են պայքարել հրդեհի դեմ


Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ հրդեհը բռնկվել էր Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում:

ԱԻՆ-ը շարունակաբար ավելացրել է դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկների թիվը: Աշխատանքներում ներգրավվել են նաեւ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը եւ ոստիկանական ուժերը:

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է նաեւ «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը տրամադրել է երկու ջրատար («Կամազ») եւ մեկ տրակտոր:

Վաղ առավոտյան շարունակում էր այրվել 230 հա խոտածածկ եւ անտառային տարածք:

Հրդեհը հանգցնելու նպատակով օգտագործվել են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքներում ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, 165 զինծառայող, ոստիկանության 73 աշխատակից:

Ժամը 10:25-ի դրությամբ այրվել է 14 էլեկտրական սյուն, որի հետեւանքով հոսանքազրկվել է Արտավան գյուղը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am