3542 դիտում

«Լիդիան Արմենիա»-ն աջակցում է Արտավանում հրդեհի դեմ պայքարին


Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ

Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, շարունակվում է պայքարը նախօրեին բռնկված հրդեհի դեմ:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ առաջին անգամ կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 եւ D-10 մակնիշի) եւ ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին:

«ԱԻՆ-ի համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում»,- ասված է հաղորդագրությունում:

Այսօր՝ ժամը 14:00-ի դրությամբ, այրվող խոտածածկույթի եւ անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա:

Դեպքի վայրում են արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am