Արտավանում հրդեհի վտանգավոր օջախները մարվել են - Mediamax.am

3901 դիտում

Արտավանում հրդեհի վտանգավոր օջախները մարվել են


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ եւ 80 հա անտառածածկ տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

 

Նախարար Դավիթ Տոնոյանը մեկնել է դեպքի վայր՝ ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով:

 

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող եւ ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող եւ 73 աշխատակից: Առաջին անգամ կրակի դեմ պայքարին օժանդակել է նաեւ մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 եւ D-10 մակնիշի) եւ ջրատարներ, որոնք ջուր են մատակարարել հրշեջ մեքենաներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին