Խոսրովի անտառում շարունակում են պայքարել հրդեհի դեմ - Mediamax.am

3551 դիտում

Խոսրովի անտառում շարունակում են պայքարել հրդեհի դեմ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 06:30-ի դրությամբ, վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները օգոստոսի 12-ին Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեմ:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ աշխատանքներին մասնակցում է 69 փրկարար, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:

 

Ըստ նախնական տվյալների՝ «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի «Զիմա» տարածքում այրվում է 200-250 հա բուսածածկ եւ անտառածածկ տարածք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին