ՌԴ-ն կաջակցի Խոսրովի անտառում օդային հրդեհաշիջմանը - Mediamax.am

6120 դիտում

ՌԴ-ն կաջակցի Խոսրովի անտառում օդային հրդեհաշիջմանը


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր դիմել է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ:

ԱԻՆ-ում նշել են, որ ինքնաթիռն աջակցելու է Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին:

 

Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:

 

Խոսրովի անտառում հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ին: Նախնական տվյալներով՝ այրվում է 200-250 հա բուսածածկ եւ անտառածածկ տարածք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին