Ռուսաստանը հրդեհաշիջման ինքնաթիռ է ուղարկել Հայաստան - Mediamax.am

8595 դիտում

Ռուսաստանը հրդեհաշիջման ինքնաթիռ է ուղարկել Հայաստան


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռուաստանի ԱԻՆ-ը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երեւան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ:

ՀՀ ԱԻՆ-ում նշել են, որ ինքնաթիռը հագեցած է օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։

 

«ԻԼ-76»-ը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր:

 

Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու եւ լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ:

 

Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Խոսրովի անտառի հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է 75 հրշեջ-փրկարար, ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 ծառայող եւ անտառտնտեսության 50 աշխատակից:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին