Խոսրովի անտառում հրդեհի մեծ մասը մարվել է - Mediamax.am

11408 դիտում

Խոսրովի անտառում հրդեհի մեծ մասը մարվել է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից մեկուսացվել եւ մարվել է 13,5 կմ պարագիծը:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2,5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:

 

«Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին