Խոսրովի անտառում շարունակվում են հետմարման աշխատանքները - Mediamax.am

11083 դիտում

Խոսրովի անտառում շարունակվում են հետմարման աշխատանքները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԻՆ մասնագետների կողմից Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ինքնաթիռն իրականացնում է արդեն 12-րդ թռիչքը:

 

Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրեւի կարճատեւության եւ ներկայում անձրեւի բացակայության պատճառով «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ եւ խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

 

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ, կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով վերջին շրջանում բռնկված հրդեհներին, նշել է, որ խնդիրը ՀՀ նախագահի եւ վարչապետի անմիջական հսկողության ներքո է:

 

Նախնական տվյալներով՝ Խոսրովի անտառի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն անտառներ են։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին