Հանրապետության հրապարակի լուսացույցները կաշխատեն դեղին թարթիչով - Mediamax.am

5955 դիտում

Հանրապետության հրապարակի լուսացույցները կաշխատեն դեղին թարթիչով


Լուսանկարը` http://wallpaperwide.com/


Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից Ամիրյան, Նալբանդյան փողոցների եւ Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փոփոխությունը կատարվում է Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով:

 

ՃՈ-ն վարորդներին խնդրում եւ հորդորում է ուշադիր լինել եւ զիջել փողոցը հատող հետիոտներին:

 

Հիշեցնենք, որ հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կատարվել է երթեւեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում երթեւեկության առավելություն ունեն հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին