Մահացել է Պերճ Զեյթունցյանը - Mediamax.am

5950 դիտում

Մահացել է Պերճ Զեյթունցյանը


Պերճ Զեյթունցյանը
Պերճ Զեյթունցյանը

Լուսանկարը` http://www.grakantert.am


Երեւան: Մեդիամաքս: Այսօր 79 տարեկանում մահացել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս եւ թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

Հայաստանի անկախության հաստատումից հետո նա եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը (1991-1992թթ.)։

 

Պերճ Զեյթունցյանը ծնվել է Ալեքսանդրիայում, 1948 թվականին հայրենադարձվել Հայաստան։

 

Ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը, Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։

 

Եղել է « Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, Հայաստանի գրողների միության քարտուղարը։

 

Հրաժեշտի արարողությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին