Խոսրովի անտառի հարակից տարածքներում որսն արգելված է - Mediamax.am

4717 դիտում

Խոսրովի անտառի հարակից տարածքներում որսն արգելված է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ բնապահպանության նախարարությունում որսմիությունների ղեկավարների մասնակցությամբ կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել այս տարի արգելել որսը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից մի շարք տարածքներում։

Որս չի թույլատրվում Արարատի մարզի հյուսիս-արեւելյան որսահանդակում, որը գտնվում է Կոտայքի, Գեղարքունիքի  եւ մասամբ Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արեւմտյան լանջին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների վարչական սահմաններում, Արարատի մարզի կենտրոնական-հյուսիսային որսահանդակում, որը գտնվում է արգելոցին հարող Երանոսի լեռնաշղթայի հարավ-արեւմտյան լանջին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն.Դվին, Վ.Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում եւ ՀՀ Վայոց ձորի Վայք որսահանդակում, որը գտնվում է Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արեւմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչեւ Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում։

 

Հիշեցնենք, որ Խոսրովի անտառում հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ եւ թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: Օրեր առաջ ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել էր որսորդներին օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ արգելոցի մերձակա բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին