Ստեղծվել է Հայաստանի «աղբի քարտեզը» - Mediamax.am

14073 դիտում

Ստեղծվել է Հայաստանի «աղբի քարտեզը»


Լուսանկարը` Michael Olea


Երեւան: Մեդիամաքս: Make Armenia Clean Again-ի թիմը եւ Realizeit LLC ընկերությունը թողարկել են KillZibil անվճար հավելվածը՝ Հայաստանի աղտոտված վայրերի միասնական քարտեզ ստեղծելու եւ այն իրական ժամանակում խմբագրելու համար:

Հավելվածը հասանելի է օգտատերերի լայն զանգվածին՝ շնորհիվ պարզ գործիքակազմի:

 

Հավելվածի հետ աշխատելու համար բավական է նկարել աղբը եւ ավելացնել լուսանկարը քարտեզի վրա: Հետադարձ կապն իրականացվում է նույնքան հեշտ. նկարի մեկնաբանություններում կարելի է ներբեռնել նոր լուսանկար, որի վրա պատկերված է արդեն մաքրված տարածքը:

Լուսանկարը` https://itunes.apple.com

Հավելվածի ստեղծողների կարծիքով, այն կդառնա շփման հարմար գործիք քաղաքացիների, ղեկավար մարմինների եւ մաքրության համար պատասխանատու կառույցների միջեւ: Make Armenia Clean Again-ի համայնքի սոցցանցային էջերում կհրապարակվի նոր աղտոտված կետերի ավելացման եւ դրանց մաքրման վիճակագրությունը:

 

Հավելվածը հասանելի է ներբեռնման համար AppStore-ում եւ Google Play-ում:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին