Զոյա Բարսեղյանը՝ կառավարության տեղեկատվության վարչության ղեկավար - Mediamax.am

11797 դիտում

Զոյա Բարսեղյանը՝ կառավարության տեղեկատվության վարչության ղեկավար


Զոյա Բարսեղյանը
Զոյա Բարսեղյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Զոյա Բարսեղյանը:

Զոյա Բարսեղյանը լրագրության ու հանրային կապերի ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունի։ Բազային կրթությամբ լրագրող է։ Լրագրողական գործունեությունն սկսել է 1998 թվականից՝ աշխատելով «Նորաթերթ» օրաթերթում։  2000-2010 թվականներին աշխատել է  «Արմենպրես» լրատվական գործակալությունում,  սկզբում՝ որպես լրագրող, 2004 թվականից՝ որպես փոխտնօրեն- գլխավոր խմբագիր։

 

2010-2014 թվականներին  եղել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության  Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, 2014-2016 թվականներին ղեկավարել է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Հանրային կապերի բաժինը։

 

2011-2013 թվականներին «Հանրային կապեր» է դասավանդել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Վերջին շրջանում որպես հանրային կապերի հարցերով խորհրդատու ներգրավված է  եղել միջազգային նախագծերում։

 

Զոյա Բարսեղյանն ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի որակավորում։ Ներկայում սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին