Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիր է մշակվում - Mediamax.am

6030 դիտում

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագիր է մշակվում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի նախագիծը եւ նպատակային միջոցառումները:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ փաստաթուղթը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից եւ բխում է կառավարության ծրագրից:

 

Զեկուցողները ներկայացրել են այն միջոցառումներն ու գործիքակազմը, որոնց կիրառումը կնպաստի ժողովրդագրական կայուն զարգացման ապահովմանը:

 

Վարչապետն անհրաժեշտ է համարել գնահատել, թե կոնկրետ որ միջոցառումն ինչպիսի հավանական ազդեցություն կարող է ունենալ ժողովրդագրական ընդհանուր պատկերի վրա: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ հանձնարարել լրամշակել նախագիծը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին