Սոնա Կոշեցյանը «Այբ» հիմնադրամի նոր տնօրենն է - Mediamax.am

12076 դիտում

Սոնա Կոշեցյանը «Այբ» հիմնադրամի նոր տնօրենն է


Սոնա Կոշեցյանը
Սոնա Կոշեցյանը

Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սոնա Կոշեցյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

«Համոզված ենք, որ Սոնան կկարողանա ապահովել ճիշտ միկրոկլիմա կազմակերպությունում եւ կնախանշի «Այբ»-ի զարգացման նոր ուղիներ։ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Սոնա Կոշեցյանին եւ մաղթում նոր բարձունքներ ու նվաճումներ նոր պաշտոնում»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարո Սարգսյանը։

 

Սոնա Կոշեցյանը «Այբ»-ի հետ է 2009-ից։ Զբաղեցրել է դպրոցի զարգացման ծրագրերի փոխտնօրենի պաշտոնը: Եղել է Դիլիջանի կենտրոնական դպրոցի հիմնադիր տնօրենը, իսկ 2016թ. հոկտեմբերին ստանձնել է «Այբ» կրթական հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը՝ ղեկավարելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով նոր դպրոցների անդամակցության եւ համակարգման ուղղությունը։

 

Հիշեցնենք, որ «Այբ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը 2016թ. դեկտեմբերին նշանակվել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնում:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին