Ներկայացվել է «Կամրջելով պատմություններ» գիրքը - Mediamax.am

6779 դիտում

Ներկայացվել է «Կամրջելով պատմություններ» գիրքը


Լուսանկարը` ԱՄՆ դեսպանատուն

Լուսանկարը` ԱՄՆ դեսպանատուն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Կամրջելով պատմություններ» (Bridging stories) գրքի շնորհանդեսը, որում տեղ են գտել հայ եւ թուրք երիտասարդների կողմից արված լուսանկարները՝ երկու երկրների առօրյա կյանքի ու ընդհանուր հիշողությունների մասին։

Մեդիամաքսն ավելի վաղ պատմել էր National Geographic-ի ֆոտոլրագրող Ջոն Ստենմայերի նախաձեռնած ծրագրի մասին, որը նպատակ ունի հույս եւ խաղաղություն սերմանել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ: Լուսանկարներից շատերը հունվարին ցուցադրվել էին Երեւանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում։

 

ԱՄՆ դեսպանությունում նշել են, որ գրքի շնորհանդեսն իրենց ֆինանսավորած ծրագրի եզրափակիչ ակորդն է։

 

«Այս գիրքը թույլ կտա, որ ներկայացված աշխատանքներն ավելի շատ մարդիկ տեսնեն ու նոր քննարկումների ծավալման առիթ դառնան։ Ձեր արվեստի միջոցով ու ձեր աչքերով կառուցվում է փոխըմբռնման կամուրջը, ու մենք տեսնում ենք դա»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը։

 

«Կամրջելով պատմություններ» գիրքը շուտով հասանելի կլինի Հայաստանի տարբեր գրադարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ դեսպանության հինգ Ամերիկյան անկյուններում, որոնք գործում են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Չարենցավանում եւ Կապանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին