Վիգեն Սարգսյանը պարզաբանել է «Դիտակետ» ծրագրի նպատակները - Mediamax.am

8066 դիտում

Վիգեն Սարգսյանը պարզաբանել է «Դիտակետ» ծրագրի նպատակները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ։

 

ՊՆ նախաձեռնությամբ իրականացվող «Դիտակետ» ծրագիրը նպատակ ունի զորացրված զինծառայողների շրջանում անցկացվող անանուն հարցումների միջոցով վեր հանել զինվորական ծառայությանն առնչվող խնդիրները՝ հնարավորություն տալով նախանշել դրանց լուծման ուղիները։

 

«Չափազանց կարեւոր է, որ մեր քաղաքացիները վստահ լինեն, որ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում խնդիրները, որոնց իրենք հանդիպում են ծառայության ընթացքում, եւ զգան, որ հնարավորություն ունեն մեզ հետ հետադարձ կապով տալ գնահատական իրենց անցած ուղու»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

 

Նախարարն ընդգծել է գործընթացի մասին հավաստի տեղեկատվություն տարածելու կարեւորությունը՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։

 

«Այս ծրագիրը որեւէ կապ չունի մոբիլիզացիոն գործունեության կամ լրացուցիչ ծառայության հեռանկարների հետ։ Սա ընդամենը հարցում է, որը միտված է ծառայություն անցած տղաների կարծիքն ամբողջականացնելուն, լիարժեք կարծիք ձեւավորելուն, առկա կարծրատիպերի դեմ պայքարելուն, եղած խնդիրները շտկելուն։ Այսինքն՝ որեւէ այլ նպատակ այս ծրագիրը չի հետապնդում։ Պետք է խնդրեմ մեր զորացրված զինծառայողներին լինել հնարավորինս փոխգործակցող այս ծրագրի հետ եւ տալ լիարժեք տեղեկատվություն՝ առկա խնդիրները բացահայտելու, լուծումներ փնտրելու համար»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին