Ներկայացվել է «Հայկական ազգային երաժշտական գանձարանը» - Mediamax.am

21352 դիտում

Ներկայացվել է «Հայկական ազգային երաժշտական գանձարանը»


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանում կայացել է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսը:

 

Սեպտեմբերի 26-ի երեկոյան կայացած շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Ներկայացվել են «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից վերջին շրջանի հրատարակությունները՝ Մակար Եկմալյանի «Պատարագի» ամբողջացված վերահրատարակությունը` լատինատառ տառադարձությամբ (տրանսլիտերացիայով) եւ հայ եկեղեցու երաժշտածիսական կարեւորագույն մատյաններից մեկը` «Ժամագիրքը», որն առաջին անգամ է լույս տեսնում եվրոպական նոտագրությամբ եւ տպագրության միջազգային չափանիշներին համապատասխան:

 

Երկու մատյաններն էլ հրատարակվել են երաժշտագիտական նախաբաններով, վերլուծություններով եւ բացատրություններով` հայերեն եւ անգլերեն:

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

«Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը ներկայացրել է «Հայկական ազգային երաժշտական գանձատուփը»՝ շարժական նվագարկիչը, որպես «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի խորհրդանիշ, որտեղ զետեղված են հիմնադրամի կողմից ձայնագրված եւ թվայնացված 500-ից ավելի ժողովրդական, հոգեւոր եւ աշուղական երաժշտական նմուշներ: Արթուր Ջանիբեկյանը «Հայկական ազգային երաժշտական գանձատուփի» առաջին նմուշը ընծայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Իրականացված հսկայածավալ աշխատանքը, որ եղել է Կոմիտաս Վարդապետի կյանքի երազանքը, նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, որպես նվեր է մատուցվել մեծ Վարդապետին:

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Իր խոսքում Արթուր Ջանիբեկյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի աշխատակազմին եւ հիմնադրամի հետ գործակցած բոլոր անհատներին: Նա ընդգծել է, որ ծրագիրը կարեւոր առաքելություն ունի մատաղ սերնդի դաստիարակության գործում եւ հնարավորություն է ընձեռում ապագա սերունդներին օգտվելու եւ ճանաչելու հայ ազգային ու հոգեւոր երաժշտությունը:  Արթուր Ջանիբեկյանը հավաստիացրել է, որ հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին