Սարգսյանը շնորհավորել է Պուտինին 65-ամյակի կապակցությամբ - Mediamax.am

10244 դիտում

Սարգսյանը շնորհավորել է Պուտինին 65-ամյակի կապակցությամբ


Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը
Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` regnum.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ եւ շնորհավորել է Ռուսաստանի նախագահին 65-ամյակի կապակցությամբ:

Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին, որում, մասնավորապես, ասված է.

 

«Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության եւ փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Հետեւողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով եւ նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման հունով»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին