Մհեր Իսրայելյանը՝ շան բախտի եւ հին հայկական ճանապարհի մասին - Mediamax.am

4348 դիտում

Մհեր Իսրայելյանը՝ շան բախտի եւ հին հայկական ճանապարհի մասին


Մհեր Իսրայելյանը
Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մհեր Իսրայելյանը
Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արքմենիկ Նիկողոսյանը
Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկար տարիներ ռազմադիվանագիտական ծառայություն իրականացնող Մհեր Իսրայելյանը հոր՝ արձակագիր ու դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի մահից հետո որոշեց հոր հետ խոսել նրա «լեզվով»:

 

Քառասունին մոտ էր, երբ առաջին անգամ գրեց պատմվածք՝ հոր մասին: Հաջորդը «Մինչեւ մեռնելն ապրել է պետք» վիպակն էր: Հետո նորից վերադարձավ պատվածքներին:

 

«Անտարես» հրատարակչության կողմից հրատարակված «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը հոկտեմբերի 10-ի երեկոյան էր՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Բայց գիրքն ընթերցողին ավելի շուտ է հասել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուշերի եւ երեւակայության «խառնուրդից» ծնված 15 պատմվածքների մեծ մասն Արցախյան պատերազմի ու այդ տարիներին Հայաստանում տիրող մարդկային հարաբերությունների մասին է, դրանց կողքին իսպանացի դիվանագետն ու թուրք գեներալն են՝ հուշեր ռազմադիվանագիտական ծառայությունից: Բոլորն իրական կերպարներ են: Նրանց միավորել է Թոթովենցի հայտնի վեպը հիշեցնող վերնագրով գիրքը:

Մհեր Իսրայելյանը Մհեր Իսրայելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շան բախտը հայերենում տարբեր ընկալումներ է առաջացնում. կարելի է հասկանալ ե´ւ լավ, ե´ւ վատ իմաստով: Հին հայկական ճանապարհն էլ զուտ ֆիզիկական, հողեղան ճանապարհը չէ, այլեւ՝ ժամանակը, կոնկրետ իմ պատմվածքների համար՝ վերջին քառորդ դարը, որը որոշակի ճանապարհ է եղել մեր հայրենիքի համար», - ասում է Մհեր Իսրայելյանը:

 

Ժողովածուի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասում է, որ գիրքն ընթերցողների պահանջով է ստեղծվել. պատմվածքները կարդում ու հետաքրքրվում էին՝ ինչո՞ւ գիրք չկա: Չի զարմանում, որ գրախանութներում հայտնվելուց  կարճ ժամանակ անց «Մի շան բախտ հին հայկական ճանապարհի վրա» ժողովածուն ընդգրկվել է երեւանյան բեսթսելերների շարքում:

Արքմենիկ Նիկողոսյանը Արքմենիկ Նիկողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մհերն այն բացառիկ գրողներից է, որի շուրջ հատուկ PR չի անցկացվել: Ընթերցողներին նախեւառաջ գրավել են նրա պատմվածքները, որոնք տպագրվել են գրական կայքերում: Ինքն էնպիսի ոճ ունի, որ անհնար է չսիրել: Սա այն գրքերից է, որի հավաքել, տպագրելը ձեւավորված պահանջ էր: Այս դեպքում խոսում ենք ընթերցողի մասին, որը ձեւի համար չի փնտրել Մհեր Իսրայելյանի գիրքը, այլ լույս տեսնելուն պես գնել, կարդացել է»:

 

Ամենաշատ վաճառվող գրքի հեղինակ լինելը Մհեր Իսրայելյանին չի ոգեւորում: Ասում է՝ հայկական շուկան այնքան փոքր է, որ մի քանի ընթերցող գիրքը գնի, այն արդեն բեսթսելեր կդառնա: Փոխարենը երեկոյի ամբողջ ընթացքում գրողն ընդունում էր ընկերների ու ընթերցողների շնորհավորանքներն ու մակագրում ժողովածուի օրինակները:

 

Լուսինե Ղարիբյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին