Պետական ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Տաթեւի վանքում - Mediamax.am

7372 դիտում

Պետական ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Տաթեւի վանքում


Լուսանկարը` indiewelten


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, Տաթեւի վանական համալիրի բակում տեղի կունենա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը՝ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։

Համերգը տեղի կունենա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում։

 

Հոկտեմբերի 16-ին լրանում է «ՏաԹեւեր» ճոպանողու գործարկման 7-րդ տարին։

 

Համերգային ծրագրի ընթացքում կհնչեն հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

 

Համերգը կազմակերպվում է Տաթեւի վանքի հարակից համայնքների բնակիչների, զբոսաշրջիկների եւ բոլոր ցանկացողների համար։

 

«Տաթեւի Վերածնունդ» նախագիծը վանական ու զբոսաշրջային բաղադրիչների համադրման միջոցով նպատակ ունի բարձրացնել Տաթեւի վանական համալիրի դերն ու նշանակությունը, եւ տարածաշրջանը դարձնել զբոսաշրջության գրավիչ կենտրոն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին