2368 դիտում

Քննարկվում է տարածաշրջանում աղետների ռիսկերի նվազեցումը


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում մեկնարկել է «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ համաժողովի նպատակն է առավել արդյունավետ դարձնել Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների միջեւ երկխոսությունն ու համատեղ գործողությունների մշակումը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ միջոցառումը հրաշալի հնարավորություն է ընդլայնելու տարբեր գործընկերների միջեւ համագործակցության դաշտը: 

«Կառավարությունները, խորհրդարանները, մասնավոր եւ գործարար հատվածները, գիտահետազոտական կենտրոնները, քաղաքացիական հասարակությունն ու միջազգային դերակատարները պետք է միավորեն իրենց ջանքերը՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում համընդհանուր խնդիրների համակարգման, համագործակցության առավել արդյունավետ ձեւաչափերի եւ փոխօգնության մեխանիզմների կազմակերպման նպատակով»,- ասել է նախարարը:

«Մենք կարող ենք դիմագրավել աղետներին, եթե համատեղենք մեր ջանքերն ու ծրագրային գործողությունները, եւ որ ամենակարեւորն է, այս գործում թիվ 1 աջակիցը դարձնենք հանրությանը»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւս կարեւորել է համաժողովի դերը տարածաշրջանային երկրների միջեւ համագործակցության խորացման հարցում՝ ընդգծելով Հայաստանի՝ տարածաշրջանում ունեցած առաջնորդի դերը:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում կկայանան խորհրդական լսումներ, որոնց արդյունքում կներկայացվի համապատասխան առաջարկությունների փաթեթ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am